Երևանյան փողոցի տեսախցիկը ֆիքսել է մեքենա փախցնելու պահը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում տաքսու վարորդը օգոստոսի 10-ին հաղորդում է տվել ոստիկանություն, որ Հրազդանի կիրճում կայանված իր ավտոմեքենան փախցրել են առավոտյան 07:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեսահսկող սարքը ֆիքսել է մեքենան փախցնելու պահը:
Ոստիկանությունը, սակայն, չի հայտնաբերել մեքենան փախցնողին և կոչ է անում ճանաչողներին դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին. տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



