Ամերիկյան Ֆլանդերս քաղաքում տասնյակ մարդիկ են թունավորվել գազից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Ֆլանդերս քաղաքում տասնյակ մարդիկ են տուժել շմոլ գազից։ Նրանցից չորսը ոստիկաններ են, հայտնում է USA.ONE-ը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի երեկոյան։ Հրշեջ աշխատողներն ու ոստիկանությունը հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ Ֆեննիմոր Քորթի տանը մի քանի մարդ կորցրել է գիտակցությունը։
Առաջին փրկարարները, ովքեր արձագանքել են ահազանգին, տնից հանել են ութ մարդու՝ անգիտակից վիճակում։ Հետագայում հայտնի է դարձել, որ տուժածների թիվն ավելին է։ Շմոլ գազով թունավորում են ստացել նաեւ չորս ոստիկաններ, որոնք մասնակցում էին փրկարարական գործողությանը։
Այս պահին քննիչները պարզում են շմոլ գազի արտահոսքի աղբյուրը։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



