«Հրապարակ». Սիրուշոն տեսահոլովակ է նկարահանել Վերնիսաժում, ապա 40 հազարական դրամ բաժանել առևտրականներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»-ը գրել է. «Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում։ Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առևտրականների հարևանությամբ։ Նկարահանումը հայկական գորգերի ու կարպետների ֆոնի վրա է կատարվել։
Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առևտուր անել։ Առևտրականներին, սակայն, շատ է դուր եկել և երգը, և հոլովակը, և հատկապես երգչուհու առատաձեռնությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առևտուր անել, գումար է բաժանել՝ 40 հազարական դրամ, ինչից առևտրականները շատ գոհ են մնացել»։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



