Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք նավաստիները Բոսֆորում փրկել են Ռումինիայի քաղաքացուն, ով ցանկացել է նավակով գնալ Ռուսաստան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռումինիայի 51-ամյա քաղաքացի Շիրազի Մարիանը ուժեղ ալեկոծության պայմաններում կորցրել է նավակի կառավարումը, և փրկարարական ծառայությունը հասցրել է փրկել նրան:
Յասիի համալսարանի գիտնական Շիրազի Մարիանը, գնալով ծովային ճանապարհորդության, ցանկացել է մարմնի վրա ամրացված հատուկ չափիչների միջոցով պարզել էքստրեմալ պայմանների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Մարիանը ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ: Թուրքիայից հետո նրա հաջորդ կանգառը լինելու է Վրաստանը: Սպասվում է, որ նա ընդհանուր առմամբ կհաղթահարի 4 հազար կմ ճանապարհ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



