«Հայկական ժամանակ». ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երեկ մեզ հայտնի դարձավ որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։
Հայրապետյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու մասին տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայրապետյանը նախատեսել Էր բուժման նպատակով երկրից մեկնել նոյեմբերի երկրորդ կեսին, բայց, փաստորեն, մեկնել Է երեկ կնոջ և հոր հետ։ Հիշեցնենք, Սմբատ Հակոբյանը, որը սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի էր ենթարկվել Աբովյան փողոցում, հայտարարել էր, որ իր ծեծի հետևում կանգնած Է Ռուբեն Հայրապետյանը».– ասել էր ազատամարտիկը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



