Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով կրկին թուրք զինվոր է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Շրնաքում անվտանգության ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների միջև կրկին բախում է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Բախման ընթացքում ՔԱԿ զինյալների կողմից սպանվել է 1 թուրք զինվոր:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980-ականներից ՔԱԿ-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



