Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի նախագծի վերաբերյալ հայտարարված բաց մրցույթի ժամկետը երկարաձգվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2017 թվականի օգոստոսի 15-ի հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի նախագծի բաց մրցույթի հանձնաժողովի /ժուրիի/ կայացրած որոշմամբ առաջին մրցանակ չի տրվել: Առավելագույն ձայներ ստացած չորս աշխատանքներ արժանացնել են խրախուսական մրցանակների: Միաժամանակ ցանկալի վերջնական արդյունքի ակնկալիքով` որոշվել է մրցութը երկարաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 18-ը, հնարավորություն տալով այլ ստեղծագործողների մասնակցությանը:Նախկինում հայտարարված մրցույթի պայմանները մնում են անփոփոխ:
Մանրամասների համար այցելել Երևանի քաղաքապետարանի www. yerevan.am պաշտոնական կայքը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



