Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել Ծովագյուղի լողափից դուրս բերված տղամարդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 16-ին, ժամը 15:52-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մոտ գտնվող լողափում ջրից դուրս են բերել խեղդվող տղամարդու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ջրափրկարարները տեղի ուժերով դուրս բերված տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջինս (Է. Պ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



