Ալեքսանդր Գրիգորյան. Մեծ պատիվ է դառնալ «Արարատի» գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏՌուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է նորաստեղծ մոսկովյան «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելը:
«Ինձ համար առանձնահատուկ օր է, քանի որ մանկության տարիներիս երկրպագել եմ «Արարատ-73»-ին: Ամբողջ մանկությունս եւ պատանեկությունս երկրպագել եմ այդ թիմին, եւ հիմա ես գլխավորում են համանուն թիմ Մոսկվայից: Սա հպարտության իսկական առիթ է: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Արարատի» գլխավոր մարզիչ: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք առավելագույն արդյունքի»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Մախաչկալայի «Անժիից» հեռացած 50-ամյա մարզիչը «Արարատի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



