Բասկետբոլի Հայաստանի ընտրանին պարտվեց Շվեդիային
ՍՊՈՐՏԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2019 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի 5-րդ տուրում հյուրընկալվեց Շվեդիայի ընտրանուն և պարտվեց 70:93 (10:23, 22:33, 18:17, 20:20) հաշվով:
A խմբի մյուս խաղում Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին հաղթեց Սլովակիայի հավաքականին` 92:74:
Այսպիսով, Հայաստանի, Շվեդիայի և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականներն ունեն 8-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակող Սլովակիան ունի 6 միավոր:
Հիշեցնենք, որ վերջին` 6-րդ տուրում Հայաստանն ուժերը կչափի Բոսնիայի և Հերցեգովինայի հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



