Վահան Բիչախչյանը առաջին գոլն է խփել «Ժիլինա»-ի կազմում
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը անդրանիկ գնդակն է խփել նոր ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Բիչախչյանի «Ժիլինա»-ն մրցել է «Դոբրա նիվա»-ի հետ: «Ժիլինա»-ն հաղթել է ոչ ֆուտբոլային հաշվով` 7:0:
Վահան Բիչախչյանը թիմի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսում և իր առաջին գնդակը խփել նոր թիմի կազմում:
«Ժիլինա»-ի հաջորդ մրցակիցը գավաթի խաղարկությունում «Զավազնա բորուբա»-ն է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



