Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանն ու Արմինե Պողոսյանը ներկայացրել են «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

NEWS.am STYLE-ը գրում է.

«Մեկ տարվա աշխատանքներից հետո ֆիլմն այսօր արդեն պատրաստ է: «Սիրո գործակիցն» այսօր հանձնելու ենք ձեր դատին: Այս անգամ ավելի դժվար աշխատեցինք, քան «Սուպեր մամա» ֆիլմի դեպքում, քանի որ փորձել ենք որակի սանդղակը ևս մեկ աստիճանով բարձրացնել»,- երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սիրո գործակից» ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը: Դերասանը, ի դեպ, ասուլիսին ներկայացել էր բեղերով, ինչը բացատրեց հետևյալ կերպ. «Նախ` ցանկացա ժպիտ պարգևել հավաքվածներին, հետո` ուզում եմ ներկայացնել 70-ականների բարի ժամանակները, երբ բոլորը միմյանց հարգում էին: Հուսով եմ` Հայաստանում դեռ կգան նման ժամանակներ»:

Բացի Հայկից ասուլիսին մասնակցում էին նաև դերասաններ Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը և ռեժիսոր Վահագն Խաչատրյանը:

Խոսելով ֆիլմի գլխավոր մտքի մասին` ռեժիսորն ասաց. «Կյանքում գոյություն ունեն բազմաթիվ բարդություններ և դրանք հաղթահարելու տարբեր միջոցներ կան: Որպես կանոն` մարդիկ ընտրում են խարդախ և ոչ ճիշտ միջոցները: Մենք ցանկացել ենք ասել, որ երբեք պետք չէ կորցնել մարդկային տեսակը, քանի որ ցանկացած դժվար իրադարձությունից կարելի է դուրս գալ ազնիվ ճանապարհներով»:

«Սիրո գործակիցը» ռոմանտիկ կատակերգություն է, որն ունի սպորտային ուղղվածություն և ամբողջ պատմությունը կառուցված է թենիսի մրցարշավի վրա:

Ֆիլմում բոլոր դերասաններն էլ հանդես են եկել արտասովոր կերպարներով:

Խոսելով իր մարմնավորած հերոսուհու մասին` Արմինե Պողոսյանը նշեց. «Մարմնավորում եմ մի  թերհաս և հարուստ աղջկա: Թե ինչքանով է ինձ մոտ ստացվել կերտել նրան, չգիտեմ: Կարծում եմ` իմ շատ սիրելի ռեժիսորների շնորհիվ կարողացա պատվով ներկայացնել այդ հերոսուհուն»:

Դերասանուհի Էթերի Ոսկանյանը թենիսիստուհի Անիին մարմնավորելու համար հատուկ թենիսի պարապմունքների է հաճախել: «Շատ սիրեցի այդ սպորտաձևը: Նկարահանումներից հետո, նույնիսկ, մնում և թենիս էինք խաղում»,-ասաց նա:

Բավականին արտասովոր կերպարով է ներկայացել նաև Գարիկ Պապոյանը. «Արդեն հարմարվել էի կերպարիս, նույնիսկ, անսովոր էր սովորական կերպարիս վերադառնալը: Բոլոր նրանք, ովքեր ինձ երկու ամիս տեսել էին կարմր մազերով և պեպեններով, մի քանի օր առաջ տեսնելով իմ իսկական կերպարով` արդեն չճանաչեցին»,- ասաց Գարիկը:

«Սիրո Գործակից» ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Ռուդոլֆ Ղևոնդյանը, Խորեն Լևոնյանը, Աննա Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանն ու Արմուշը, որոնք ևս ներկա էին ֆիլմի պրեմիերային: Դերասանական կազմին և պրոդյուսերներին շնորհավորելու էին եկել նաև Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Դիանա Շատվերյանը, Էրիկը, Արսեն Գրիգորյանը և մի շարք այլ հայտնիներ:

 Լուսանկարները՝Արսեն Սարգսյան

NEWS.am STYLE

Զելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է