Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ունի աշխատակազմի նոր ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության որոշմամբ Սամվել Ամիրխանյանը նշանակվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար:
Սամվել Ամիրխանյանը ծնվել է 1954թ., ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի արդյունաբերություն և քաղաքացիական շինարարություն բաժինը, այնուհետև՝ Երևանի տնտեսագիտական ինստիտուտի հաշվապահական հաշվառում և վերլուծություն բաժինը:
2001-2013թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար, նախարարի խորհրդական:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա աշխատել է «Անելիք-բանկ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ, վարչության նախագահի խորհրդական:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



