Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայում օգոստոսի 14-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում զոհվել է հայազգի Նուբար Օզանյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով horizonweekly պարբերականը, Նուբար Օզանյանի մահվան հետ կապված ցավակցական հաղորդագիր է տարածել «Նոր Զարթոնք» շարժումը. «Մենք մեծ ցավով տեղեկացանք հայ հրամանատար Նուբար Օզանյանի մահվան մասին: Նուբարը հայ հեղափոխական ավանդույթի կարեւորագույն կրողներից մեկն էր: Թող լույսը լուսավորի ձեր ճանապարհը: Ձեր պայքարը կշարունակվի մեր պայքարի միջոցով»:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ 1990-ականներին Օզանյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



