Ոսկեվանցիներն արդեն 20 օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտի բերքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն 20 օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտի բերքը։ Այսօր՝օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։ Նա նշեց, որ խնդրի մասին տեղեկացրել են կառավարությանը, այս պահին սպասում են կառավարության որոշմանը:
Հուլիսի 28-ին հակառակորդը կրակել էր հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել է թաքնվել թփերի հետեւում եւ խուսափել հակառակորդի գնդակից: Հաջողվել է նաեւ գիշերով դաշտից դուրս բերել կոմբայնը: Ցորենի դաշտը մոտ 2 հեկտար է:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



