«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ցավակցել են ահաբեկչության զոհերի հարազատներին
ՍՊՈՐՏԿատալանոկան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին ու բարեկամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցավակցությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական թվիեթերյան միկրոբլոգում:
«Մենք խորապես վշտացած ենք մեր քաղաքի դեմ հարձակումից: Մեր բոլոր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են»,- ասված է հայտարարության մեջ:
Զոհերի հարազատներին ցավակցություններ է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ը և առողջություն մաղթել տուժածներին:
Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



