Տավուշի մարզում այրված մեքենայում մահացած տղամարդը պայմանագրային զինծառայող էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված տղամարդը պայմանագրային զինծառայող էր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Վարդան Հրաչիկի Գրիգորյանը 32 տարեկան էր, ըստ գյուղապետի, մեկ երեխայի հայր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի մեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։
Մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



