Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ահա թե ինչ գաղտնիքներ ունեն կինոստուդիաների հայտնի լոգոտիպերը

ԼԱՅՖ

Ֆիլմերի սկսվելուց առաջ մենք սովորաբար տեսնում ենք կինոընկերությունների լոգոտիպերը: Դրանցից շատերը երկար ժամանակ են տանջվել հայտնի դառնալու համար, իսկ որոշների ստեղծման պատմություններն իսկապես հետաքրքիր են:

 

1. Pixar

Այս նորարարական անիմացիոն ստուդիան հայտնվել է 1986 թ.: Ներկայիս գլխավոր ղեկավար Ջոն Լասեստերը աշխատում է հենց հիմնադրման պահից և հենց նա է պատասխանատու ստուդիայի լոգոյի համար, որում «I» տառին փոխարինում է ճկվող լամպը: Սա կերպար է նրա առաջին մուլտֆիլմ «Լյուքսո կրտսերից» (Luxo Jr.): Երկուրոպեանոց ֆիլմը բեկումնային էր արտադրության մեջ: Այն Pixar-ին առաջատար դարձրեց համակարգչային անիմացիայի ոլորտում: Հենց այդ պատճառով էլ լոգոյի համար ընտրվեց Pixar-ի թալիսմանը՝ Luxo լամպը:

 

2. Paramount

Սա հոլիվուդյան ամենահին կինոստուդիաներից մեկն է՝ հիմնված 1912 թվականին: Հետագայում այն իրեն միացրեց ևս մի քանի փոքրիկ ստուդիաներ: Ըստ լեգենդի՝ լեռնային լոգոտիպը հիմնադիրներից մեկի՝ Ուիլյամ Հոդքինսոնի էսքիզն է: Նրան դուր էր գալիս Ուոսաթչի լեռնաշղթան, և նա որոշեց օգտագործել դրա գագաթներից մեկը ընկերության այցեքարտերի համար: Աստղերը հայտնվել են ավելի ուշ, երբ Paramount-ին միացան մի քանի այլ ստուդիաներ: Լոգոյում գագաթի շուրջ պատկերված է 22 աստղ։

 

3. MGM

Դասական կերպարներից մեկը՝ մռնչացող առյուծը, պատկանում է Metro-Goldwyn-Mayer կինոստուդիային: Վերջինս օգտագործել է այն իր հիմնադրման պահից՝ 1924 թվականից: «Ars gratia artis» (Արվեստը հանուն արվեստի) գրառմամբ առյուծը մշակվել է Հովարդ Դիտցի կողմից 1916 թ. ՝ ի պատիվ իր մայր բուհի՝ Կոլումբիայի համալսարանի: Առաջին անգամ առյուծը մռնչացել է 1928 թ. և շարունակում է մինչ օրս:

 

4. Disney

Բացի Միկի Մաուսից՝ այս կինոստուդիան ասոցացվում է նաև հեքիաթային դղյակների հետ, որոնք համարվում են աշխարհի Disney այգիների հիմնական տարրը: Ի դեպ՝ մեզ հայտնի լոգոտիպը հայտնվել է միայն 1985 թվականին: 1980-ականների սկզբին ընկերության եկամուտների մեծ մասը բերում էին Disney այգիները, հետևաբար պարզ էր, որ լոգոտիպի մեջ լավ կլինի ներառել հենց դղյակները:

 

5. Bad Robot

Ընդամենը 20 տարվա ընթացքում Ջեյ Ջեյ Աբրամսը դարձավ Հոլիվուդի ամենահայտնի ռեժիսորներից մեկը և իր փոքրիկ ընկերությունը վերածեց լուրջ կինոստուդիայի: Bad Robot լոգոտիպը ստեղծվել է 2001 թվականին. կարմիր ռոբոտը շարժվում է գետնի վրա, այնուհետև մոտենում է տեսախցիկին, և մանկական ձայներ են գալիս, որոնք ասում են. «Վատ ռոբոտ»: Ի դեպ՝ այդ ձայնը Աբրամսի երկու որդիներինն է:

 
 
«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը