Հայաստանում 209 հազար տոննա խաղող է մթերվել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետությունում, օպերատիվ տվյալներով, 2015 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար տոննա խաղող նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց։
Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 8 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



