Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այսպես և՛ իշխանություններն են անվտանգ, և՛ «գայլերն» են ապահով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Պարզվում է Հայաստանը ՍՊԸ է բաց երկնքի տակ: Այստեղ ամեն ինչ մասնավոր է, նույնիսկ՝ պետական գերատեսչություններին հատկացված շենք-շինությունները:

Ու եթե օրինակ սոցիալական ապահովության տարածքային բաժինները, որոնք հիմնականում վարձակալական սկզբունքով են «տեղավորված» այս կամ այն շենքում ու մեր տվյալներով նրանց հանդեպ այսպես ասած՝ մեղմ վարձակալական քաղաքականություն է վարվում, ապա առողջապահական ոլորտում  ամեն ինչ այլ է: Այստեղ ամեն ինչ կա՛մ արդեն վաճառված է, կա՛մ էլ շուտով կվաճառվի: Եվ դրանից հետո ապրել, թե՝ մեռնել, կախված է միայն անձի գրպանի պարունակությունից ու երևակայությունից:  

Բայց զավեշտալին այն է, որ սեփական հիվանդանոցի բիզնես շահերն ամենևին էլ չեն խանգարում Հիպոկրատին տված երդումն անտեսելու, հիվանդի վիճակը մի քանի անգամ ավելի բարդ ներկայացնելու, միջին ծանրության վիրահատությունը բարդագույնի տակ «մատուցելու» ու կրկնապատիկ կամ եռապատիկ անգամ ավելի շատ գումար կորզելու համար:

Իշխանությունների ուշադրությանը նման երևույթների վրա հրավիրելու դեպքում, պատասխանը մեկն է՝ « … Բժշկական հաստատությունները մասնավոր են և մենք նրանց ներքին քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք…»:

Ստացվում է, որ հիվանդանոցներում ինչ «լապշա» ուզեն կարող են կախել առողջապահությունից կիլոմետրերով հեռու հիվանդի ու էմոցիոնալ շոկի մեջ գտնվող հիվանդատիրոջ ականջներին, հաշված օրերի ընթացքում հարազատների գրպանները հնարավորին չափով արագ և շատ դատարկելու համար: Եվ այս սկզբունքով արդեն երկար տարիներ է, ինչ գոյատևում են մասնավոր կոչվող հիվանդանոցները, բայց դրա դեմ պայքարել ոչ ոք չի կարող, անգամ՝ պետությունը:

«Դժգոհ եք, դիմեք իրավապահ մարմիններին», ասում են ոլորտի պատասխանատուները և տուժածին պետական մակարդակով «տշում» մեկ այլ կիսապետական «ֆուտբոլի դաշտ»:

Ստացվում է, բոլորս անխտիր գերի ենք մասնավոր կոչվող «վիշապի» կայսրությունում: Եվ բավական է մի փոքր զգոնությունդ կորցնես, բոլոր կողմերից անմիջապես կհարձակվեն ու կսկսեն աջից ու ձախից գրպաններդ դատարկել:

Մնում է հասկանալ, թե ժամանակակից աշխարհում կա՞ արդյոք Հայաստանի նման մեկ այլ երկիր, ուր մասնավորին կարգի հրավիրելու համար  նույնիսկ իշխանություններն են այսքան անզոր ու անճար: Բայց արի ու տես, որ մեր իշխանավորներին բավականին դուր է գալիս այս կարգավիճակը: Մի կողմից հեռու են գլխացավանքից, մյուս կողմից՝ զերծ են ոլորտում աշխատող մասնավորի սխալների համար պատասխան տալու «պարտականությունից»: Այսինքն՝ և՛ ղեկավարությունն է անվտանգ, և՛ «գայլերն» են ապահով, իսկ հասարակությունը ստիպված պետք է տեղավորվի այս փիլիսոփայության մեջ:

 

Արմինե Գրիգորյան

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը