Երթեւեկության փոփոխություն Երեւանի 2 խաչմերուկներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 22-ից Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց եւ Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում աջ շրջադարձով Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց՝ Ա.Խաչատրյան փողոցի ուղղությամբ, եւ Հալաբյան փողոցից դեպի Մարգարյան փողոց՝ Ֆուչիկի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



