Մարկո Ասենսիո. Զգույշ եղեք, Կրիշտիանու Ռոնալդուն ավելի վտանգավոր է, երբ վիրավոր է
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն գովեստի խոսքեր է ասել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Կրիշտիանուն իսկական ֆենոմեն է, ուժեղագույն մարդկանցից մեկն է, ում հետ հանդիպել եմ: Թող ոչ ոք դրա մասին չմոռանա:
Ռոնալդուն մեր երրորդ ավագն է, ինչով հպարտանում ենք: Պատժամիջոցները նաև մեզ են անդրադառնում, քանի որ կորցնում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:
Պարզ էր, որ Ռոնալդուն չի վիրավորել մրցավարին, և այստեղ պետք է ինչ-որ բան փոխվի: Սակայն թող զգույշ լինեն Ռոնալդուի հետ. երբ նա վիրավոր է, նա ավելի վտանգավոր է դառնում»,- Ասենսիոյի խոսքը մեջբերում է «ABC»-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպման մրցավարին հրելու համար:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



