Յուլիան Դրաքսլերը կարող է տեղափոխվել «Արսենալ»
ՍՊՈՐՏՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times պարբերականը: Գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ը:
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանին բաց թողնել 32 միլիոն ֆունտ սթերլինգով: Բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆորը ձեռք բերելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Յուլիան Դրաքսլերին հայտնել է, որ նրան իր թիմի կազմում այլևս չի տեսնում:
Յուլիան Դրաքսլերը ՊՍԺ է տեղափոխվել 2017թ. հունվարին: Գերմանացի կիսապաշտպանի համար ՊՍԺ-ն գերմանական «Վոլֆսբուրգ»-ին 35.5 միլիոն եվրո է վճարել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



