Տարածաշրջանում նախորդ շաբաթ երեք երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) տվյալներով` հոկտեմբերի 15-ից մինչև 21-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Ինչպես տեղեկացրին ՍՊԾ-ից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Բոլոր երկրաշարժերը տեղի են ունեցել Իրանի Խոյ քաղաքի տարածքում, որից 2-ը՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.6), մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9):
Հոկտեմբերի 21-ին 7.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել խաղաղօվկիանոսյան Վանուատուի Պորտ-Օլրի քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



