Չինաստանում բացվել է առաջին ինտերնետային դատարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի արեւելքում Չժեցզյան նահանգի Հանչոու քաղաքում օգոստոսի 18-ին բացվել է երկրի առաջին ինտերնետային դատարանը։ Այս մասին օգոստոսի 18-ին հայտնել է China Daily-ն։
Դատարանը քննելու է յոթ տեսակի գործեր, այդ թվում այն գործերը, որոնք կապակցված են ինտերնետային գնումների ու մտավոր սեփականության հետ։ Գործերի նյութերը դատարանն ընդունելու է համացանցով, իսկ նիստերը առցանց հեռարձակվելու են։ Առցանց են կայացվելու նաեւ դատավճիռներն ու որոշումները։
2015-ին ինտերնետային դատարանը գործարկել են որպես պիլոտային նախագիծ։Անցած տարի դատարանը ստացել է ավելի քան 10 հազար գործի դիմում։ Հունիսին Չինաստանի ղեկավարությունը թույլատրել է այդ կառույցի աշխատանքը։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



