ՖԱՖ-ը կաջակցի բասկետբոլի ազգային հավաքականին Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ խաղում
ՍՊՈՐՏ2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վաղը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Այդ առիթով Հայկական առաջին ճակատ (FAF) երկրպագուական ջոկատը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.
«ՖԱՖ-ը կաջակցի Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականին Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ խաղում: Միացեք մեզ երկրպագման ողջ ընթացքում: Միասին աջակցենք մեր տղաներին և դժոխք կազմակերպենք մրցակցի համար»,- գրված է հայտարարությունում:
Նշենք, որ միայն այդ հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



