Լևոն Արոնյանը մեծ առավելությամբ հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում
ՍՊՈՐՏՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթող:
Հայ գրոսմայստերը վաստակել է 24.5 միավոր և երեք միավորով գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և ամերիկացի Հիկարու Նակամուրային: Լևոն Արոնյանը արագ խաղի մրցաշարում վաստակել էր 12, իսկ կայծակնային խաղում՝ 12.5 միավոր:
Հիշեցնենք, որ մրցաշարին էր մասնակցում նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



