Միլիարդատեր Կարլ Այքանը լքում է Թրամփի խորհրդականի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի միլիարդատեր Կարլ Այքանը հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի ֆինանսական կարգավորման հարցերով խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է RTVI-ն՝ վկայակոչելով CNN-ը։
Հրաժարականի իր դիմումում Այքանը գրել է, որ հեռանում է շահերի հնարավոր բախման պատճառով՝ կապված իր ղեկավարած բիզնեսի հետ։ Այքանը հայտարարել է, որ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելով՝ ոչ մի եկամուտ չի ստացել։
Քննադատները նրան մեղադրել են կառավարությունում աշխատելու եւ միաժամանակ բիզնես ղեկավարելու մեջ։
Կարլ Այքանն ընդգծել է, որ նախագահը Թրամփը «օրհնել է » իր հրաժարականը։ «Ես հեռանում եմ, որովհետեւ չեմ ցանկանում, որ կառավարությունում իմ դերի միտումնավոր քննարկումները ստվեր նետեն ձեր վարչակազմի վրա»,-դիմելով Դոնալդ Թրամփին՝ գրել է Այքանը։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



