«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստների մարզաշապիկների հետևում նրանց անունների փոխարեն գրված կլինի Barcelona, իսկ առջևի հատվածում՝ #TotsSomBarcelona հեշթեգը, որը նշանակում է՝ «Մենք բոլորս Բարսելոնա ենք»:
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջին տուրի հանդիպմանը հատուկ մարզաշապիկով հանդես գալու թույլտվությունը է ստացել Լա լիգայի ղեկավարությունից: Խաղից առաջ էլ թիմերը մեկ րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



