Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է օգոստոսին այցելի Պարսից ծոցի տարածաշրջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը:
«Նախապատրաստվում է ՌԴ ԱԳ նախարարի այցը Պարսից ծոցի տարածաշրջան, որը հնարավոր է տեղի ունենա մինչ այս ամսվա վերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ամռանը Պարսից ծոցի երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և նրանց աջակցող Եգիպտոսը հունիսի սկզբներին խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել պաշտոնական Դոհայի հետ բոլոր կապերը՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու ու իրենց ներքին գործերին միջատելու մեջ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



