Տուրկուում հարձակումն ահաբեկչություն են որակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 18-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում տղամարդու՝ դանակով անցորդների վրա հարձակումն ահաբեկչություն են որակել։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտնել է ֆիննական կենտրոնական քրեական ոստիկանությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է, որ միջադեպը նախ հետաքննվել է որպես սպանություն, բայց գիշերվա ընթացքում ստացված լրացուցիչ տվյալներից հետո, այժմ այն որակվում է ահաբեկչության նպատակով գործված սպանություն, ինչպես նաեւ այդ նպատակով սպանության փորձեր։
Հարձակվողը Մարոկկոյի 18-ամյա քաղաքացի է եղել։
Հարձակման հետեւանքով Ֆինլանդիայի երկու քաղաքացի է զոհվել, 8 մարդ վիրավորվել է։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



