Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտոն, հայտնվեց «Նվագախմբի երեխաները» նախագծում

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

«Նվագախմբի երեխաներ» նախագծում նկարահանվում է նաև Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտոն, ով ինչպես և մյուս երեխաները, անցել է քասթինգ: BlogNews.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմել է որդու դերի, հետաքրքրության և ամենակարևոր խորհուրդների մասին, որ տալիս է Ալբերտոյին:

««Նվագախմբի երեխաների» մասին իմացել եմ նախագծի պրոդյուսերներից մեկից՝ Ալեքսանդր Մհերյանից, ով ասաց, որ Հայաստանի տարբեր երաժշտական դպրոցներում, ստուդիաներում անցկացվում է քասթինգ: Քասթինգ անցկացվեց նաև մեր ստուդիայում, որի ժամանակ էլ ներգրավեցինք Ալբերտոյին: Արդյունքում մեր ստուդիայից Հայկուհին անցավ և Ալբերտոն, ում ևս համարում ենք մեր ստուդիայից, քանի որ նա էլ մեր դասերին գալիս, մասնակցում է»:

Գրիգորն ասում է, որ քասթինգն անցնելուց հետո պատասխանատվությունը մեծացել է. «Բնականաբար, ամենաօբյեկտիվ գնահատականը տղայիս հետ կապված կարող եմ ես տալ: Երբեք չեմ սիրում, երբ ասում են՝ իմ երեխան ամենալավն է: Ասել են՝ երգել սովորի, սովորել է, ես ինքս չեմ նստել, հետը պարապել: Ցանկությունս եղել է, որ ինքն իր աշխատասիրությամբ անցնի, ոչ թե որ իր հայրը հեռուստատեսությունում է: Դա շատ կարևոր եմ համարում, քանի որ ինձ երբեք ոչ ոք չի օգնել, և ես իմ աշխատասիրության շնորհիվ եմ հասել այս ամենին, և ցանկությունս նաև այն է, որ նա էլ իր աշխատասիրության արդյունքում հասնի դրան: Հեռուստատեսության որոլտում հետագայում կաշխատի, թե ոչ, դա թող ինքը որոշի, բայց ամենակարևորը իր աշխատասիրությունն է»:  

Նախագծում երեք կերպար կա՝ Լյուդվիգ, Վան, Բեթհովեն: Ալբերտոն մարմնավորում է Լյուդվիգին: Նրանք դպրոցի պատուհասներն են, բայց, միևնույն ժամանակ, շատ համով կերպարներ են, ովքեր շոկոլադի դիմաց պատրաստ են անել ամեն ինչ:

«Ալբերտոն չէր պատկերացնում, որ կարող է գնալ նկարահանման և, օրինակ, երեք ժամ սպասել իր տեսարանին, նկարահանվել և հետո մի երեք ժամ սպասել մյուս տեսարանին: Գալիս, ասում էր՝ պապա, այսօր շատ նկարահանվեցի, բայց երկար սպասել եմ: Իհարկե, ես ասում եմ՝ պետք է դիմանաս, բա գիտես՝ ինձ համար հե՞շտ է»:)

«Սցենարը տասներկու մասից է. Ալբերտոն ոչ բոլոր սերիաներում է ներգրաված։ Ասում է՝ պապա, ես ինչո՞ւ բոլոր սերիաներում չկամ: Ասացի՝ արի, տղաս, և բացեցի մեր Երևան նախագծի սերիաներից մեկը, որտեղ շատ փոքրիկ մասում էի նկարվում ես: Ասացի՝ նայիր՝ ինչքան կամ ես և հետո իմ աշխատասիրության շնորհիվ ես կարողացել եմ ավելացնել այդ ամենը: Բնականաբար, դրա հաշվին է այդ ամենը, և դու էլ պետք է քեզ լավ դրսևորես, որպեսզի քեզ շատ դերեր տան: Եթե քեզ լավ չդրսևորես, քո դերերը կքչանան, ավելին՝ դուրս կմնաս: Ես հուսով եմ՝ իմ ասածների որոշ տոկոսը հասել է տեղ, և դա միայն օգուտ կլինի հետագայում նրան»:

Գրիգորը նկարահանման հրապարակ չի գնում, ասում է՝ տեսակով այնպիսին է, որ չի սիրում խառնվել ուրիշների աշխատանքին: Միայն կենցաղային հարցերը կարող են Գրիգորին տանել նկարահանման հրապարակ, օրինակ՝ սնվել է Ալբերտոն, թե ոչ:

«Ամեն դեպքում ես ներքին համոզմունք ունեմ, որ նախագիծն իր տեսակով տարբերվում է այսօրվա հեռուստատեսային բոլոր նախագծերից միայն նրանով, որ մանկական սիթքոմ է, իսկ հայկական իրականության մեջ չկա նմանատիպ բան: Կարծում եմ՝ հաջողության գրավականներից մեկն էլ կլինի այն, որ իսկապես նորություն է և հետագայում էլ, բնականաբար, լավ աշխատանքի շնորհիվ դրական գնահատականի կարժանանա»,-եզրափակեց Գրիգորը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի 

 

Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը