Կառավարությունը որոշեց «Առողջ սունկ»-ին թռչնաղբի վերամշակման, պահպանման լիցենզիա տրամադրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը քննարկեց և հավանության արժանացրեց «Առողջ սունկ» ՍՊԸ-ին թռչնաղբի վերամշակման, պահպանման, փոխադրման լիցենզիա տրամադրելու հարցը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում:
Համաձայն որոշման նախագծի` ընկերությունը սնկի աճեցման համար արտադրում է կոմպոստ, որի պատրաստման արտադրամասում կատարվում է երեք բաղադրամասերի` նախնական թրջված հարդի (ծղոտ), չոր թռչնաղբի, ինչը համարվում է 4-րդ դասի վտանգավոր թափոն և գիպսի խառնում փակ բունկերում: Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` թռչնաղբի վերամշակման, պահպանման, փոխադրման լիցենզիա ստանալու համար:
Ակնկալվում է, որ սույն որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը: