Զինեդին Զիդան. Ռեալը չունի առաջին և երկրորդ թիմ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Պրիմերայի առաջին տուրում «Դեպորտիվոյի» հետ հանդիպման մասին:
«Բոլորը ցանկանում են հաղթել «Ռեալին»: Առաջնությունը շատ երկար է, և դրա համար պետք է լավ մեկնարկել: Բոլորը գիտեն, թե ինչ կարող է տալ Ասենսիոն թիմին: Նա անընդհատ բարելավում է իր խաղը: Մարկոն ֆենոմենալ է:
Ֆանտաստիկ կազմ ունենք, որը կարող է ավելի լավանալ: Ամեն ինչ կարող է լինել մինչև օգոստոսի 31-ը: Բոլորս մի նավի մեջ ենք: Չունենք առաջին և երկրորդ թիմ: Կազմում միշտ փոփոխություններ են լինելու»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «AS»-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



