Մենք ահաբեկիչներ չենք. մուսուլմանները Բարսելոնայում բողոքի ցույց են կազմակերպել ահաբեկչության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարսելոնայում բնակվող մուսուլմանները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ ահաբեկչության:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, այս որոշումը մուսուլմանները կայացրել են օգոստոսի 17-ի ահաբեկչական հարձակումից հետո: Բողոքի ակցիային մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել:
Ցուցարարներն անցել են Լա Ռամբլա փողոցով՝ «Մենք մուսուլմաններ ենք, ոչ թե ահաբեկիչներ» գրությամբ պաստառներով:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, տեղի էր ունեցել նույն փողոցում, որտեղ մշտապես բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



