Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զոհված զինվորի դիակը բերել են УАЗ մեքենայով, հետմահու մեդալը տվել առանց բարձիկի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիլիթ Մնացականյանը գրում է՝ 

սենց մեզ համար տանը նստած ենք, սուրճ ենք խմում, ֆեյսբուքում ստատուսներ ենք կարդում, իմանում ենք, որ սահմանին զոհ կա, մեկ-մեկ լացող սմայլիկ ենք դնում ու անցնում... ու հեչ չենք էլ պատկերացնում, թե ինչ ա նշանակում էդ "սահմանին զոհ կա"-ն, ու որ էդ զոհ լինելը բացի բուն մահ երևույթից, ինչ բարոյահոգեբանական մղձավանջ ա ողջ մնացածների համար... զոհվածի հարազատների ապրած աղետի մասին մանրամասներ մեզ երբեք չեն հասնում, եթե էդ զինվորը մեզ ծանոթ չի... 
մեզնից ո՞վ կպատկերացնի, որ մի քանի օր առաջ զոհված Արման Մովսիսյանի դին Մադաղիսից Էջմիածնի Արշալույս գյուղ ա տեղափոխվել УАЗ մեքենայով` առանց համապատասխան մշակում անցնելու, անճանաչելիորեն ուռած ու սևացած, ընդ որում մահացու վնասվածքը գլխից ա եղել, ու էդ վիճակում ժամերով ճանապարհ ա անցել... ծնողների մղձավանջը մեզնից ո՞ւմ ա հայտնի։

  կամ, մեզնից ո՞վ կպատկերացնի, որ օրինակ՝ էդ անտարբերության մեջ միակ սփոփիչ տարրը՝ սահմանին զոհված զինվորի համար հետմահու պարգևատրության մեդալը, նրա հարազատներին կհանձնեն առանց հատուկ բարձիկի՝ պատճառաբանելով, որ բարձիկը 20.000 դրամ արժի... ես չգիտեմ՝ ի՞նչ ռեակցիա ա պետք տալ նման իրավիճակում, եթե պարգևատրվող հերոսի ծնողը դու ես: 

(մի քանի՝ էլ ավելի այլանդակ մանրամասներ կան, որ հանուն էթիկայի, չեմ հրապարակի)

   զոհված զինվորի ծնողները բացարձակ միայնակության մեջ են պատահած ողբերգությունը կրելու հարցում, մանավանդ, որ շատ հարազատներ չունեն. միայնակություն ոչ միայն հոգեբանական, սոցիալական և նյութական առումներով, այլ նախևառաջ՝ բարոյական... մարդիկ, որ ամբողջ կյանքում աշխատել են օրվա հացի համար ու վեհ գաղափարների համար ոչ ժամանակ են ունեցել, ոչ էլ էներգիա, պատահածի նկատմամբ տոտալ ստոր վերաբերմունքի համատեքստում իրենց կորուստը ընկալում են ոչ միայն որպես ողբերգություն, այլև որպես "բռնություն", քանի որ մարդուն թվում ա, թե իրենից վերցնում են իր ունեցած ամենաթանկը, ոչնչացնում, խեղում, այլանդակում բոլոր առումներով ու թողնում իրեն էդ ամենի մեջ լրիվ միայնակ... 

խնդրում եմ՝ լսեք էս մարդկանց... 
մարդուն չի տրվում ոչ գաղափարական, ոչ հոգեբանական, ոչ բարոյական որևէ ռեսուրս էս աղետը հաղթահարելու համար, այլ միայն վերցվում ա, վերցվում ու վերցվում, 
ու էս ներքին քայքայումն անընդհատ ա, վերջը չի էլ երևում... ես կասկած չունեմ, որ շուտով բոլորս ենք դրա միջով անցնելու

Սկզբնաղբյուր՝ boomnews.am

Սենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում