Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ 15-ամյա երեխա է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Կայսերի (Կեսարիա) քաղաքում բնակվող 15-ամյա Ու. Է.-ն ձերբակալվել է ինտերնետ-սրճարանի առջևից երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Երեխան հարցաքննվելուց հետո գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, հետո արդեն աազատ արձակվել: Թե հստակ ինչ վիրավորանք է հասցրել 15-ամյա պատանին Էրդողանին, չի նշվում:



