Դամասկոսում ցուցահանդեսի հրթիռակոծության ժամանակ հայ դիվանագետները չեն տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴամասկոսում զինյալների կողմից ցուցահանդեսի հրթիռակոծությունից հայ դիվանագետները չեն տուժել, գրված է Սիրիայում Հայաստանի դեսպանատան Twitter միկրոբլոգում։
«Հայ դիվանագետները հրթիռակոծության հետեւանքով չեն տուժել։ Նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում հայեր չկան», ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Դամասկոսում ահաբեկիչների կողմից միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է չորս ու վիրավորվել առնվազն եւս չորս մարդ։ Ցուցահանդեսը այս տարի առաջին անգամ է անցկացվում Դամասկոսում վեցամյա ընդմիջումից հետո։ Հրթիռակոծությունը եղել է Դամասկոսի Արեւելյան Գուտա արվարձանում գտնվող զինված խմբավորումների կողմից։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



