Անդրես Ինյեստան մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մտադիր է հեռանալ կատալոնական ակումբից:
«Ես դեռ չեմ երկարաձգել պայմանագիրս «Բարսելոնայի» հետ: Հիմա ունեմ զգացումներ, որոնք նախկինում ծանոթ չէին ինձ: Բայց կարծում եմ՝ դա նորմալ է: Երեք տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ կցանկանամ հեռանալ: Հիմա մտադիր եմ հեռանալ, ինչը նախկինում չէի ծրագրի»,- 33-ամյա Ինյեստայի խոսքը մեջբերում է El Pais-ը:
Ինյեստան հայտարարել էր, որ չի քննադատում Նեյմարին ակումբը լքելու համար: Հայտնի է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւս դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, թեեւ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենար դեռ հուլիսին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



