Գաբուզյանը, Հովհաննիսյանը և Տեր-Սահակյանը շարունակում են ելույթները Աբու Դաբիի մրցաշարում
ՍՊՈՐՏԱրաբական Միացյալ Էմիրություններում ավարտին է մոտենում Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացած 7 տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ամին Բասսեմը և Սալեմ Սալեհը: Մրցաշարին մասնակցող հայ գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը իրենց ակտիվում ունեն 4.5-ական միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը վաստակել է 3.5, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ 2 միավոր:
Մրցաշարը կավարտվի օգոստոսի 22-ին:
Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 124 շախմատիստ 32 երկրից, այդ թվում՝ 39 գրոսմայստեր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



