Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Յուրիսանդի Ռիոսին էր: Չալյանը հաղթեց 9:0 հաշվով:
Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և 3:1 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Սալեհիզադեի նկատմամբ:
Ավելի վաղ Արթուր Շահինյանը (85 կգ) պարտվել էր 1/16 եզրափակիչում: Նրա մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Բարյակովն էր: Հավասար պայքարում հայ ըմբիշը 1:2 հաշվով զիջել էր մրցակցին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



