Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն
ՍՊՈՐՏԱրթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։
Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։
Եզրափակիչի առաջին մրցափուլում ըմբիշները վաստակեցին մեկական միավոր։ Ընդմիջումից հետո առաջին միավորը շնորհվեց Արթուր Ալեքսանյանին։ Վերջին րոպեին էլ դուրս հրեց գորգից մրցակցին հայ ըմբիշը եւ հաղթեց 3։1 հաշվով։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 58 վայրկյանում 8։0 հաշվով տապալեց Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին։ Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնը 6։2 հաշվով հաղթել էր վրացի Ռեւազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակիչում 10։1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել ԱՄՆ ներկայացնող Թրեյսի Հենքոկի նկատմամբ, իսկ 1/16 եզրափակիչում 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Սալեհիզադեին։