Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայ դատը» մեծ պարտականություն ունի այս մարդկանց ճակատագրով հետաքրքրվելու. Հիլդա Չոբոյանը՝ Դողան Ահանլըի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտերկրում թուրք մտավորականների նկատմամբ հետախուզում հայտարարելով, նրանց ձերբակալելով Էրդողանը փորձում է իր իշխանությունը տարածել Թուրքիայի սահմաններից դուրս: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով ծագումով թուրք գրող Գերմանիայի քաղաքացի Դողան Ահանլըի ձերբակալությանը: Նա նշեց, որ ծագումով թուրք մտավորականները, որոնք քննադատում են Թուրքիայի իշխանություններին, միշտ էլ հետապնդումների են ենթարկվում եւ Դողան Ահանլըի էլ բացառություն չէ:

«Կան թուրք մտավորականներ, որոնք հետապնդումների են ենթարկվել, այժմ էլ բանտարկված են, հալածանքի են ենթարկվում, քանի որ համարձակություն են ունեցել քննադատել Թուրքիայի իշխանություններին: Տասնյակ քաղաքացիներ հետապնդման են ենթարկվում, ճանաչում եմ շատ մտավորականների, որոնք Թուրքիային քննադատել են եւ նրանց նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել, որից հետո ձերբակալվել են, ավելի ուշ միջազգային իրավական կառույցների միջամտությամբ ազատ արձակվել»,-ասաց նա՝ նշելով, որ Դողան Ահանլըն, բացի իշխանություններին քննադատելուց, նաեւ աշխատություն ունի, որի մեջ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, այս առումով էլ նրա ձերբակալությունը կարող է քաղաքական լինել:

Հիլդա Չոբոյանի խոսքով, այս պարագայում Հայ դատի հանձնախումբը միշտ էլ անելիք ունի՝ թուրք մտավորականներին աջակցելու, նրանց ազատ արձակելու հարցում քայլեր ձեռնարկելու առումով. «Հայ դատը միշտ էլ մեծ պարտականություն ունի այս մարդկանց ճակատագրով հետաքրքրվելու եւ միջամտություններ անելու, որպեսզի ազատ արձակվեն»:

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատարանը օգոստոսի 20-ին որոշել էր ազատ արձակել նախօրեին ձերբակալված ծագումով թուրք գրող Դողան Ահանլըին, պայմանով որ նա չհեռանա Մադրիդից: Պաշտոնական Բեռլինը արագ արձագանքել էր Գերմանիայի քաղաքացի Ահանլըի ձերբակալմանը՝ Իսպանիայի իշխանություններին հորդորելով նրան չարտահանձնել Թուրքիային: Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:Դողան Ահանլըն ծնվել է Թուրքիայում, բայց 1984 թ. հեղաշրջումից հետո մի քանի տարի անցկացնելով բանտում՝ արտագաղթել էր Գերմանիա: Գրողների PEN ընկերությունը գտնում է, որ նրա ձերբակալությունը հնարավոր քաղաքական է, քանի որ Դողան Ահանլըն գրել է 1915 թ. հայերի զանգվածային ջարդերի մասին:

ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն