Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի կանանց են ընտրում տղամարդիկ. նախընտրությունները՝ ըստ կենդանակերպի նշանների

ԼԱՅՖ

Աստղագետները պնդում են, որ Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրն ունի իդեալական կնոջ սեփական կերպարը։ Esotericblog.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տղամարդ ներկայացուցիչները։

Խոյերին դուր են գալիս ակտիվ և նպատակասլաց կանայք։ Նրանք հազիվ թե ուշադրություն դաձնեն «անգույն» կանանց վրա։ Նրանց երազանքների կինը միշտ պետք է լավ տեսք ունենա, գնա իր նպատակների ետևից։ Նա պետք է շողա ինքնավստահությամբ, դրական էմոցիաներով ու էներգիայով։

Ցուլերը գերադասում են խելացի և ռացիոնալ կանանց։ Չեն գնահատում թեթևամտությունն ու հիմարությունը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են իրենց կողքին ակտիվ կնոջ տեսնել, ով իրեն դրսևորի և՛ որպես լավ տնտեսուհի, և՛ որպես գաղափարակից։ Ցուլերը կանանց մեջ սիրում են հուսալիությունը, խելամտությունն ու համարձակությունը։

Երկվորյակները սիրում են նվաճել և բացահայտել կնոջը։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ կարևորում են առեղծվածային լինելն ու մինչև վերջ ասված չլինելը։ Նրանց գրավում է այն հանգամանքը, որ մինչև վերջ վստահ չեն՝ կինը սիրո՞ւմ է իրենց, թե՞ ոչ։ Սիրում են այն կանանց, ովքեր մտածելու և երևակայելու հնարավորություն են տալիս։

Խեցգետինները սիրում են կամային կանանց, ովքեր իրենց կօգնեն խնդիրներ լուծելու ճանապարհին։ Գնահատում են կնոջ գեղեցկությունը, հոգեկան աշխարհը։ Նրանք կհիանան այն կնոջով, ով կդառնա իրենց կյանքի առաջնորդը, խորհուրդներ կտա։

Առյուծները սիրում են կանանց, ովքեր ինչ-որ բանով առանձնանում են ամբոխից։ Որպես կանոն՝ շատ մեծ նշանակություն չեն տալիս զուգընկերոջ արտաքին տեսքին։ Նրանց համար առավել կարևոր է կնոջ անձը և այն, թե ինչպես է նա մատուցում իրեն։ Կենդանակերպի այս նշաններին կարող է գրավել այն, ինչ մյուսների դեպքում հիմնական գործոն չի լինի կյանքի ուղեկից ընտրելու ընթացքում։

Կույսերին դուր են գալիս կարիերիստ կանայք։ Չեն սիրում ռոմանտիկ և զգացմունքային կանանց։ Կանանց մեջ նրանք գնահատում են գործնականությունը, ամբիցիոզ լինելն ու կամքի ուժը։ Իրենց կողքին ցանկանում են տեսնել պրակտիկ կնոջ, ով կարևոր պաշտոն կզբաղեցնի և հասարակության շրջանում հեղինակություն կունենա։

Կշեռքները սիրում են շփվող կանանց։ Նրանց համար շատ կարևոր է մտերիմների, հատկապես՝ ընկերների կարծիքը։ Կշեռք տղամարդու ընտրյալը պետք է հրաշալի արտաքին տեսք ունենա, խելացի, կրթված լինի և բազմաթիվ հետաքրքրություններ ունենա։

Կարիճներն ընտրում են ուժեղ, խելացի, ոճային կանանց։ Նրանք սիրում են լիդեր կանանց, սակայն հարաբերություններում փորձում են ճնշել նրանց լիդերի հատկությունները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են անկեղծություն ու բազմազանություն։ Կարիճների համար իդեալական կինը պետք է երբեք թույլ չտա նրան ձանձրանալ։ Նա պետք է երկար ժամանակ իրեն որոշակի հեռավորության վրա պահի, որպեսզի Կարիճը սիրահարվի նրան։

Աղեղնավորները սիրում են գեղեցիկ, խնամված կանանց։ Նրանց իդեալը կոկիկ, գրավիչ և հեշտ առաջ շարժվող կինն է։ Աղեղնավորի սիրելի կինը պարտավոր չէ խելացի լինել, Աղեղնավորները տանել չեն կարողանում, երբ իրենց ասում են, թե ինչ է հարկավոր անել։ Այդ պատճառով էլ ընտրում են պարզ կանանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են կնոջ նվիրվածությունը, մանկական անմիջականությունը։

Այծեղջյուրները սիրում են իրենց կողքին ուժեղ բնավորություն ունեցող կնոջ տեսնել։ Սիրում են, երբ կինը բարձր սոցիալական դիրք է զբաղեցնում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է կնոջ պահվածքը հասարակության մեջ, նրա խելամտությունը, պրակտիկությունը, ռացիոնալությունը, ինքնավստահությունը, աներեր լինելը։

Ջրհոսները երազում են կնոջ մասին, ով կկիսի իրենց հետաքրքրություններն ու հայացքները կանքի նկատմամբ։ Սակայն բավական դժվար է այդպիսի կնոջ գտնելը։ Ջրհոսները գնահատում են իրենց հանդեպ նվիրված վերաբերմունքը, կանացիությունն ու ակտիվությունը։

Ձկներն ընտրում են հանգիստ, ռոմանտիկ կանանց։ Նրանց երազանքների կինը գեղեցիկ է, զգացմունքային, վստահելի։ Նա պարտադիր պետք է լսի իր կարծիքը և ամեն ինչում վստահի իրեն։ Ձկներին գրավում են այն կանայք, ովքեր հիանում են իրենցով և մշտապես հաճոյախոսություններ անում։

Ապամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»