Ինգա Զարաֆյանի կարծիքով` Խոսրովի արգելոցում չի կարելի անգրագետ քայլեր անել
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԲնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, անդրառնալով հարցին՝ որքա՞ն ժամանակահատվածում հնարավոր կլինի ինչ-որ չափով վերականգնել Խոսրովի անտառում տեղի ունեցած հրդեհի վնասները, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է պատասխանել այդ հարցին:
Ըստ նրա՝ այս պահին այնտեղ չի կարելի անել ծառատունկ կամ մարդկային որևէ անգրագետ միջամտություն, անտառը պետք է ինքնավերականգնման ճանապարհ անցնի:
Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց նաև, որ այդ ուղղությամբ ուսումասիրություններ է անում Վայրի բնության հիմնադրամը:
Բնապահպանն ընդգծում է՝ պետք է լայնացվի արգելոցի շուրջ բուֆերային գոտին և պահպանությունն իրականացվի ավելի խիստ:
Մեր հարցին՝ պետական գերատեսչություններն ադեկվա՞տ էին ստեղծված իրավիճակին, տիկին Զարաֆյանը պատասխանեց. «Իրավիճակը շատ բարդ էր, նրանք շատ բաներ էին անում: Այս շրջանում նաև Արտավանի անտառն է այրվում: Ես չեմ վերցնի ինձ վրա պատասխանատվություն և ադեկվատության հարցում գնահատական չեմ տա: Խոսքս վերաբերում է ԱԻՆ-ին, Բնապահպանության նախարարությունը: Հեռուստատեսությամբ հաղորդվում էր հրդեհավտանգ իրավիճակի մասին: Տարածքային կառավարման նախարարությունն էլ պետք է միջոցներ ձեռնարկեր, զգուշացներ համայնքների ղեկավարներին: Ֆիննախը պետք է միջամտեր, Առողջապահության նախարարության կազմակերպվածությունը կարող էր ավելի բարձր լինել: Առանց ռուսական ինքնաթիռների օգնության դժվար կլիներ: Նման տարածքի համար այդ ի՞նչ տեխնիկա պետք է լիներ: Մեքենա չի մտնում այնտեղ: Տասնվեց թռիչքին ոչինչ չէր փոխարինի»:
Լևոն Փանոսյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



