ԱՄՆ-ն այլևս չի օգտագործի ԶՈՒ-ն հեռավոր վայրերում ժողովրդավարության հաստատման համար. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս չի օգտագործի ամերիկյան զինված ուժերն այլ երկրներում ժողովրդավարության հաստատման համար: Նախագահի ելույթի տեսաձայնագրությունը հասանելի է Պենտագոնի կայքում:
«Մենք այլևս չենք օգտագործի ամերիկյան զինված ուժերը հեռավոր վայրերում ժողովրդավարության հաստատման համար, և այլևս չենք փորձի վերականգնել մյուս երկրները մեր նմանությամբ»,- ասել է նա Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Ֆորտ-Մայեր ռազմաբազայում ունեցած ելույթի ժամանակ:
Ամերիկացի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն կհետապնդի ընդհանուր շահեր և նպատակներ իր գործընկերների հետ՝ առանց նրանց կենսակերպը փոխելու փորձերի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



