Ռոստովի մարզի ամբողջ տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովն արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել ամբողջ Ռոստովի մարզում՝ Դոնի Ռոստովում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել ամբողջ Ռոստովի մարզի տարածքում: Սա դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակ է», - ասել է նախարարն արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման կառավարության գործկոմի նիստում:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել միայն Դոնի Ռոստով քաղաքում:
Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մի քանի տասնյակ տուն է վառվել: Դրանից բացի, մի քանի տասնյակ մարդ դիմել է բուժօգնության:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



