Երկաթուղային վթար Ֆիլադելֆիայի մերձակայքում. 33 մարդ է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի մեձակայքում ճեպընթաց գնացքը բախվել է երկաթուղային կայարանի գնացքին։ 33 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, տեղի ժամանակով՝ 00։15-ին, Ափեր Դերբի բնակավայրում։ Տեղի տրանսպորտային վարչության՝ Southeastern Pennsylvania Transportation Authority (SEPTA)-ի ներկայացուցիչ Հիզեր Ռեֆերնի տվյալներով՝ ճեպընթաց գնացքը բախվել է դատարկ գնացքին, որը կայարանում էր։ Ճեպընթացքում 33 մարդ է եղել։
Քաղաքապետ Նիկոլաս Միկոզիի խոսքով՝ 4 մարդ ծանր վիրավոր է, բոլոր տուժածները հիվանդանոցներ են տեղափոխվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



