Արթուր Ալեքսանյանի հնարքը աշխարհի առաջնության մրցումային օրվա լավագույնն է
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի եռակի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի հնարքը ճանաչվել է աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա լավագույն հնարք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը վրացի մարզիկն էր: Հայ ըմբիշը գեղեցիկ հնարքով 6:2 հաշվով հաղթել էր Ռևազ Նադարեիշվիլուն:
Նախօրեին Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով:
Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



