«Ջոն Մաքքեյն» հածանավի կորած նավաստիներին որոնում են ռազմական ջրասուզակները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակները սկսել են տասը նավաստիների որոնումները, որոնք անհետ կորել են Մալակկայի նեղուցում «Ջոն Մաքքեյն» հածանավի առեւտրային նավին բախվելու հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԱՄՆ ռազմածովային նավատորմի եւ ռազմական հետեւակների կորպուսի ջրասուզակները սկսել են «Ջոն Մաքքեյն» հածանավի տասը նավաստիների որոնումները, որոնք օգոստոսի 21-ին, առավոտյան Alnic նավի հետ բախման հետեւանքով անհետ կորել են»,-ասվումէ ԱՄՆ ՌԾՈՒ-ի 7-րդ նավատորմի հրամանատարության հայտարարությունում։
Նշվում է, որ ջրասուզակները կկարողանան հայտնվել հածանավի արգելափակված հատվածներում, ինչպես նաեւ կորոշեն նավի ջրասույզ եղած նավի հատվածի վնասների չափը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



